Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նախորդ տարի Հայաստանի տնտեսական աճը կամփոփվի միջինում 6 տոկոսի սահմաններում. տնտեսագետ

Նախորդ տարի Հայաստանի տնտեսական աճը կամփոփվի միջինում 6 տոկոսի 
սահմաններում. տնտեսագետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական աճը 2017-ին կարող է ամփոփվել 5.8-6.2 տոկոսի սահմանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այսպես է կարծում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը` այն կապելով արտաքին և ներքին բարենպաստ գործոնների հետ:

Տնտեսագետի խոսքով` 2017-ին Հայաստանում վերականգնվեց մակրոտնտեսական պահանջարկը, որին նպաստեցին Ռուսաստանի տնտեսության կարգավորումը, ինչն էլ նպաստեց դեպի Հայաստան տրանսվերտների ավելացմանը, ներդրումային աշխուժացումը, պղնձի միջազգային բարձր գները:

«Այս գործոններին ավելացել է նաև վարկային ոլորտում աշխուժացումը: Բանկերը ավելի շատ են վարկավորել տնտեսությունը, այդ թվում` անհատներին, դա նպաստել է մակրոտնտեսական պահանջարկի ավելացմանը, որը տնտեսական աճի դասական գործոն է: Տնտեսական աճը միջին կանխատեսումներ կկազմի 5.8-6.2 տոկոս կամ միջինը 6 տոկոս»,-ասաց տնտեսագետը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]