1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ազգային երգը մտածելակերպ է և մայրենի է այնքան, որքան հայոց լեզուն. Ռուբեն Մաթևոսյան

Ազգային երգը մտածելակերպ է և մայրենի է այնքան, որքան հայոց լեզուն. Ռուբեն 
Մաթևոսյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, երգիչ Ռուբեն Մաթևոսյանը տոնում է ծննդյան 77-ամյակը: Տարեդարձի և այլ հարցերի մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Ռուբեն Մաթևոսյանի հետ:

«Ծնվել եմ 1941 թվականի դեկտեմբերի 12-ին, սակայն իմ անձնագրում ինչ-ինչ պատճառներով նշված է, որ ծնվել եմ հունվարի 12-ին: Հետաքրքիր տարիք եմ ապրում և հետաքրքիր ժամանակներում»,-անկեղծացավ Մաթևոսյանը:

Նա ասաց, որ կարևորում է իր ծննդյան օրը, քանի որ, լույս աշխարհ գալով, ծանոթացել է Երկրագնդի, հայ ժողովրդի, ազգային գիտակցության, «Հայրենիք» հասկացության, ընտանիք կազմելու գաղափարի և այլ կարևոր երևույթների հետ:

Երգիչը այդ ոգով ոչ միայն ապրում է, այլև շարունակում իր գործունեությունն իբրև արվեստագետ:

Նա ընդգծեց, որ իր ստեղծագործական կյանքի յուրաքանչյուր վայրկյանն անմոռանալի է եղել: «Եթե դու քո արվեստի նվիրյալն ես և գործող արվեստագետ, քեզ համար ժամանակը սկսվել և չի ավարտվում, շարունակվում է: Այն, որ Հայաստանի ազգային ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար եմ և նույն անսամբլի գեղարվեստական ղեկավար՝ նշանակում է, որ իմ ստեղծագործական կյանքը լիարժեք եմ ապրում»,-շեշտեց երգիչը:

Մաթևոսյանը կարծում է, որ աշխարհում ամենապահանջկոտը Հայաստանի երաժշտասերն է: «Նա ինձ հիսունվեց տարի ծափահարում է. դա խոսուն թիվ է: Այլ երկրներում Ռուբեն Մաթևոսյանի հայտնվելը հայրենիքի հանդեպ կարոտ է, հարազատ երգերի նկատմամբ սեր և այլն, իսկ հայրենիքում կարող ես նաև անտեսվել»,-նշեց Ռուբեն Մաթևոսյանը:

Հայաստանում երգիչը ոչ միայն անտեսված չէ, այլև գնահատված է ու սիրված: Նրա երգին սպասում են:

Խոսելով անելիքների մասին` նա նշեց, որ նոր գործեր կան, որոնք պետք է կյանքի կոչել: «Պատրաստվում ենք հաջորդ տարվա տոներին ընդառաջ նոր երգ հնչեցնել, երգ, որը վաղուց է գրվել և երբեք չի կատարվել: Արամ Սասունցու ստեղծագործությունն է: Այն կկատարեմ երեք կամ չորս երգչի հետ, գուցե մեզ նաև երգչախումբ միանա.  բնականաբար, կլինի նվագախումբ: Այդ երգում ազգային ոգին շատ գեղեցիկ է հնչում: Այն կարող է ուրախություն, ժպիտ պարգևել մարդկանց»,-ասաց ժողովրդական արտիստը:

Նա խոստովանեց` երազում է տեսնել, թե թոռնիկներն ինչ են դառնալու տարիներ անց, հասկանալով, թե ով են, որտեղից են գալիս, ուր են գնում, տեսնել՝ արդյոք նրանք պահպանե՞լ են ազգային երգարվեստի հանդեպ սերն ու հարգանքը, քանի որ ազգային երգը մտածելակերպ է և մայրենի է այնքան, որքան հայոց լեզուն և հայ ժողովուրդը:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]