Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հուլիս

«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն իրականացվում են բնականոն հունով


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զվարթնոց» օդանավակայանում ժամը 14:00-ից սկսած թռիչքներն իրականացվում են բնականոն հունով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանը:

Նրա խոսքով` մառախուղի պատճառով ուշացած չվերթներ դեռ կան, բայց ամեն ինչ արդեն կարգավորվում է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 12-ին դեպի Հայաստան եւ Հայաստանից դուրս տարբեր ուղղություններով մի շարք չվերթներ են հետաձգվել:  Վերջին ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք էր կատարել լուսադեմին` ժամը 5:21-ին: Հայաստանից վերջին չվերթը 13:20-ին էր իրականացվել դեպի Մոսկվա եւ Վորոնեժ ուղղություններով:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ