1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանում հնագիտության մակարդակը բարձր է. ճապոնացի հնագետ

Հայաստանում հնագիտության մակարդակը բարձր է. ճապոնացի հնագետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հնագիտությունը բարձր մակարդակ ունի: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Ճապոնիայի Տոկաիի համալսարանի դոկտոր Մակոտո Արիմուրան, ով Հայաստանում աշխատում է հայ մասնագետների հետ:

«Ես բազմաթիվ երկրներում եմ աշխատել: Եղել եմ միջինասիական երկրներում, կարող եմ ասել, որ տարածաշրջանում Հայաստանն ամենալավն է: Խորհրդային ժամանակաշրջանում Հայաստանի հնագիտությունն ամենաբարձրն է եղել: Եթե հետխորհրդային որոշ երկրներում մի քանի հնագետների եմ հանդիպել, ապա այստեղ նրանց թիվն ավելին է: Եվ ընդգծեմ, որ այստեղ բազմաթիվ հնագետներ կան, ովքեր որակապես առանձնանում են: Ինձ համար շատ կարևոր է համագործակցությունը նրանց հետ»,-ասաց Մակոտո Արիմուրան:

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը նշեց, որ Հայաստան եկած միջազգային հնագիտական արշավախմբերը բերում են իրենց աշխատելու մշակույթը:

«Ես վստահաբար կարող եմ ասել, որ մեզ մոտ հնագիտությունում նշաձողը բավական բարձր է: Մասնագետներով, իրականացրած աշխատանքով մեր երկիրը ոչնչով չի զիջում եվրոպական և այլ զարգացած երկրներին»,-հավելեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]