Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունվար

Ռուբեն Հայրապետյանը չի պատրաստվում հրաժարական տալ  


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը չի պատրաստվում հրաժարական տալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ինքը՝ Հայրապետյանը: «Ոչ, ես հրաժարական չեմ տալու: Ես ունեմ իմ ծրագրերը և լավ եմ անում այդ ծրագրերը: Ես չեմ տեսնում այն մարդուն, ով իմ ստեղծածի վրա կարող է ինչ-որ բան ավելացնել: Եթե կա մեկը, եկող տարի ընտրություններն են, թող գա առաջադրի իր թեկնածությունը»,-ասաց ՀՖՖ նախագահը:

Վերջինիս խոսքով` ինքը միշտ իր խոսքի տերն է եղել, և փողոցային, ընկերական խոսակցություններին պետք է վերջ տալ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հաջորդ ընտրությունները կկայանան 2019 թվականին:  




Մրցույթ

«Մեկ անգամ Հայաստանում»

Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ