1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Տնտեսագետը գնաճը հավասարակշռված դարձնելու անհրաժեշտություն է տեսնում

Տնտեսագետը գնաճը հավասարակշռված դարձնելու անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը գնաճը հավասարակշռված դարձնելու անհրաժեշտություն է տեսնում: Լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ թեև ներկայում գնաճը ցածր է, բայց հավասարակշռված չէ: «Հավասարակշռված գնաճ նշանակում է, որ բոլոր ապրանքնախմբերի գները մոտավորապես հավասար տեմպերով են աճում, բայց մենք տեսանք, որ 2017-ին ապրանքներ եղան, որոնք երկնիշ աճ ունեցան, դասական իմաստով դա կոչվում է քառատրոփ ինֆլյացիա»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Ատոմ Մարգարյանը:

Տնտեսագետի խոսքով` գնաճի հետևանքները սոցիալապես խոցելի խմբերի համար կարող են լինել ցավոտ, հետևաբար, պետք է լուծումներ մշակել: «Հայաստանում նվազագույն աշխատավարձի ու նպաստների սառեցումն արդեն սպառել է իրեն, առնվազն պետք է գնաճի տոկոսի չափով ինդեքսավորել սոցիալապես խոցելի շերտերի և նվազագույն եկամուտներ ունեցողների աշխատավարձերը, նպաստները, կենսաթոշակները: Կարելի է առաջիկա եռամսյակի արդյունքները դիտարկելուց հետո ինդեքսավորել»,-ասաց Ատոմ Մարգարյանը` հավելելով, որ դա նորմալ պրակտիկա է աշխարհում: Ըստ նրա` այն ոչ միայն պետական մակարդակով է կատարվում, այլև մասնավոր ընկերությունների կողմից, որոնք որպես բոնուս կամ 13-րդ, 14-րդ աշխատավարձ են տալիս իրենց աշխատակիցներին: Դա ըստ էության գնաճը փոխհատուցելու նպատակով է արվում:

Տնտեսագետն անդրադարձավ նաև գործազրկության մակարդակին` նշելով, որ այն չափազանց բարձր մակարդակի վրա է Հայաստանում` 16-17 տոկոս, և կառավարության կողմից առանջնահերթ լուծում պահանջող խնդիրներից է: «Պետք է գործազրկության մակարդակը իջեցվի բնականոն 6-7 տոկոսի»,-հավելեց Ատոմ Մարգարյանը:

ՏՄՊՊՀ մանիտորինգի համաձայն` ընթացիկ տարվա հունվարի մեկից 1 լիտր բենզինը թանկացել է 20, դիզելային վառելիքը 60, իսկ բնական սեղմված գազի 1խմ-ը 20 դրամով: Հանձնաժողովի կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2018 թվականի հունվարին բենզինի, դիզելային վառելիքի և սեղմված բնական գազի գնային բարձրացումները ամբողջությամբ պայմանավորված են 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով նախատեսված փոփոխություններով:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 10-ին խորհրդակցություն է անցկացրել` հանրապետությունում առանձին ապրանքատեսակների գների բարձրացման և դրա հետևանքների հնարավոր մեղմմանն ուղղված լուծումների քննարկման նպատակով և տվել մի շարք հանձնարարականներ պատասխանատու գերատեսչություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]