Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

Հովհաննես Այվազովսկու հոբելյանին նվիրված ցուցահանդեսը երկարաձգվել է մեկ ամսով


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային պատկերասրահը, հաշվի առնելով հասարակության մեծ հետաքրքրությունը Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի նկատմամբ, այն երկարաձգել է ևս մեկ ամսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Հովհաննես Այվազովսկի. Արարում» խորագրով ցուցահանդեսը բացվել է սեպտեմբերի 14-ին: Ներկայացված են 52 գեղանկարչական, 26 գրաֆիկական, 1 դեկորատիվ-կիրառական և 20 վավերագիր աշխատանքներ: Մխիթարյան միաբանությունից Հայաստան է բերվել նկարչի հանրահայտ «Քաոս» կտավը:

Ցուցահանդեսն ունեցել է աննախադեպ թվով այցելուներ՝ շուրջ 44 000 արվեստասեր: Նրանցից 18 000-ը եղել են դպրոցականներ, 20 000-ը պարզապես քաղաքացիներ, 8000-ը՝ թոշակառուներ և 7000-ը՝ ուսանողներ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ