1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լոնդոնի քաղաքագլուխը ողջունել Է Մեծ Բրիտանիա չայցելելու Թրամփի որոշումը

Լոնդոնի քաղաքագլուխը ողջունել Է Մեծ Բրիտանիա չայցելելու Թրամփի որոշումը
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի քաղաքագլուխ Սադիկ Հանը հունվարի 12-ին հայտարարել Է, որ հավանություն Է տալիս Լոնդոն այցից հրաժարվելու Թրամփի որոշմանը, որտեղ նա պետք Է մասնակցեր ԱՄՆ-ի նոր դեսպանատան բացման արարողությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bloomberg գործակալությունը:

«Նրա այցը, որը պլանավորված Է հաջորդ ամսին, անկասկած, կբերի բողոքի զանգվածային ակցիաների»,- հայտարարել Է քաղաքապետը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել Է, որ չեղարկում Է փետրվարին պլանավորված իր այցը Մեծ Բրիտանիա:

«Լոնդոն իմ ուղեւորությունը չեղարկելու պատճառն այն Է, որ ես չեմ պաշտպանում Լոնդոնի լավագույն դեսպանատներից մեկը գրոշների դիմաց վաճառելու Օբամայի վարչակազմի որոշումը, որպեսզի այնուհետեւ 1,2 մլրդ դոլարով նորը կառուցենք հեռավոր շրջանում: Դա վատ գործարք Է: Ես չեմ պատրաստվում կտրել ժապավենը (դիվանագիտական ներկայացուցչության նոր շենքի բացման արարողության ժամանակ)»,- գրել Է Թրամփը Twitter-ի իր Էջում:

Պլանավորվում Էր, որ Թրամփը Լոնդոն աշխատանքային այցի շրջանակներում կմասնակցի ԱՄՆ-ի դեսպանության նոր շենքի բացման արարողությանը, ինչպես նաեւ փետրվարի 26-ին եւ 27-ին բանակցություններ կվարի Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ: Այժմ, ինչպես նշվում Է, Լոնդոնում ամերիկյան դեսպանատունը կբացի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]