Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Դեկտեմբեր

ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը հանդիպել է Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենի հետ


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը հունվարի 10-ին մասնակցեց Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենի կողմից կազմակերպած երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների պատվին տրվող ամենամյա ընդունելությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Ավստրիայի նախագահ Վան դեր Բելլենի հետ ունեցած առանձնազրույցի ժամանակ դեսպան Կիրակոսյանն ավստրիական պետության ղեկավարին փոխանցեց Նոր՝ 2018 թվականի համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները և հույս հայտնեց, որ հայ-ավստրիական բարեկամական հարաբերություններն առաջիկայում էլ ավելի կզարգանան և կհամալրվեն բովանդակային նոր համագործակցությամբ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ