Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԺ խորհրդի անդամները հանդիպել են ՀՀ Նախագահի հետ

ԱԺ խորհրդի անդամները հանդիպել են ՀՀ Նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահական նստավայրում ավարտվել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությունն Ազգային ժողովի խորհրդի անդամների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպումից հետո պատգմավորները չցանկացան մանրամասնել, թե Նախագահի մոտ կայացած խորհրդակցությանն ինչ հարցեր են քննարկել:

Միայն ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ քննարկել են կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելու հետ կապված հարցեր, սակայն այլ մանրամասներ չհաղորդեց:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ևս հրաժարվեց մեկնաբանություն տալ: «Նախագահի մամուլի ծառայությունը կտեղեկացնի»,- ասաց պատգամավորը` պատասխանելով հարցին, թե ինչ հարցեր են քննարկել խորհրդակցության ընթացքում:

ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն էլ նշեց, որ քննարկվել են շատ հետաքրքիր հարցեր:

Խորհրդակցությանը չի մասնակցել Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով ևս Ազգային ժողովի խորհրդի անդամ է` որպես խորհրդարանական խմբակցության ղեկավար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]