Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հուլիս

Կալիֆոռնիայի Մոնթեսիթո քաղաքից տասը հազար մարդու են տարահանում սելավների պատճառով


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Սանտա Բարբարայի օկրուգի իշխանությունները հունվարի 11-ի երեկոյան պարտադիր տարահանում են հայտարարել Մոնթեսիթո քաղաքի բնակիչների համար՝ տեղատարափ անձրեւների հարուցած սելավային հոսքերի եւ հեղեղումների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է օկրուգի Էջում հրապարակված մամուլի տեղեկագրում:

«Հարկադրական տարահանման նոր որոշում Է հայտարարված Մոնթեսիթոյի համար»,- ասված Է մամուլի տեղեկագրում: Ինչպես հայտնել Է ABC հեռուստաալիքը՝ վկայակոչելով օկրուգի հրշեջ ծառայության ղեկավարին, տարահանումը կվերաբերի Մոնթեսիթոյի մեծ մասին: Նա հավելել Է, որ կտարահանվի շուրջ10 հազար մարդ: Ավելի վաղ օկրուգի իշխանությունները հավաստել են տեղի 17 բնակիչների մահը, ութ մարդ մնում Է անհայտ կորած, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` REUTERS



Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ