Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սիրիացիներին այս տարի կպահանջվի 3,5 մլրդ դոլարի օգնություն. ՄԱԿ

Սիրիացիներին այս տարի կպահանջվի 3,5 մլրդ դոլարի օգնություն. ՄԱԿ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ը ձգտելու Է միջազգային դոնորներից հասնել 3,5 մլրդ դոլարի հատկացման, որն անհրաժեշտ Է 2018 թվականին Սիրիայի 13 մլն բնակիչների օգնություն ցուցաբերելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրե»-ը, Դամասկոսում հայտնել Է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի հումանտար հարցերով տեղակալ Մարկ Լոուկոկը:

Նա նշել Է, որ առաջիկայում հաստատվելու Է սիրիական ճգնաժամի հակազդման ծրագիրը: «Մենք դոնորներից 3,5 մլրդ դոլար ենք խնդրելու Սիրիայի բոլոր անկյուններում ավելի քան 13 մլն մարդու կարիքները բավարարելու համար»,-ասել Է նա՝ թվարկելով 2018 թվականի հիմնական գերակայությունները:

Ամփոփելով անցյալ տարվա արդյունքները՝ նա հայտարարել Է, որ ՄԱԿ-ը, գործընկերների հետ միասին, ամեն ամիս օգնություն Է հասցրել Սիրիայի 7,5 մլն բնակիչների: Այն ներառել Է պարենամթերք, դեղորայք եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ: Բացի այդ, միջազգային կազմակերպությունները երկրում իրականացրել են կրթական ծրագրեր, վերականգնել բուժհիմնարկների աշխատանքը եւ երեխաների պատվաստումներ կատարել:

Մարկ Լոուկոկն ակնկալում Է, որ Սիրիա իր այցը դրական տեղաշարժերի կհանգեցնի պաշարված շրջանների բնակչությանն օգնություն ցուցաբերելու գործում: Լոուկոկն առաջին այցով Սիրիա Է ժամանել այս շաբաթ: Նա հայտնել Է, որ Սիրիայի պաշտոնատարների հետ կայացած հանդիպումների ընթացքում պայմանավորվել Է շարունակել հումանիտար հարցերի քննարկումը:

Սպասվում Է, որ իր այցի արդյունքերի շուրջ Մարկ Լոուկոկը զեկույցով հանդես կգա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը պլանավորված Է հունվարի 30-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]