Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունվար

«Բանանց»-ը հավաքի ընթացքում երկու հանդիպում կանցկանցի  


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Բանանց» ֆուտբոլային ակումբը ուսումնամարզական հավաքի շրջանակում երկու ստուգողական հանդիպում կանցկացնի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մինչև հունվարի 23-ը «Բանանցը» օրական մեկ մարզում կանցկացնի, իսկ հունվարի 23-ից փետրվարի 2-ը սեփական մարզաբազայում կանցկացնի առաջին ուսումնամարզական հավաքը, որի ընթացքում նախատեսված է երկու ստուգողական խաղ:

Երկրորդ հավաքը «Բանանցը» կանցկացնի փետրվարի 8-22-ը՝ Անթալիայում՝ անցկացնելով չորս ստուգողական խաղ: Մրցակիցների մասին տեղեկությունները կհրապարակվեն առաջիկայում:




Մրցույթ

«Մեկ անգամ Հայաստանում»

Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ