1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՄՆ-ին հարկավոր չեն միգրանտներ «կեղտոտ ծայրագավառներից». Թրամփ

ԱՄՆ-ին հարկավոր չեն միգրանտներ «կեղտոտ ծայրագավառներից». Թրամփ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կոնգրեսականների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել Է, թե Միացյալ Նահանգներին հարկավոր չեն միգրանտներ «կեղտոտ ծայրագավառներից»:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Politico հրատարակությունը: Նշվում Է, որ մի խումբ սենատորներ եղել են Սպիտակ տանը, որպեսզի նախագահին առաջարկեն փոխզիջումային համաձայնություն, որը վերաբերում Է Հաիթիից, Սալվադորից եւ Աֆրիկայի երկրներից եկած միգրանտներին: «Մեր ինչին են պետք այդ բոլոր մարդիկ, որոնք ժամանում են կեղտոտ ծայրագավառներից»,- մեջբերում Է հրատարակությունը Թրամփի արձագանքն օրենսդիրների առաջարկությանը: Միացյալ Նահանգների ղեկավարն այն կարծիքն Է հայտնել, որ ԱՄՆ-ը պետք Է միգրանտներ ընդունի այնպիսի երկրներից, ինչպիսին Նորվեգիան Է, որի վարչապետ Էռնա Սոլբերգի հետ Թրամփը հանդիպել Է հունվարի 10-ին:

Սպիտակ տունը չի ժխտել, որ Թրամփը նման հայտարարություն Է արել: «Վաշինգտոնում որոշ քաղաքական գործիչներ գերադասում են պայքարել այլ երկրների շահերի համար, բայց նախագահ Թրամփը միշտ կպայքարի հանուն ամերիկացի ժողովրդի շահերի»,- նշել Է ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի ներկայացուցիչ Ռաջ Շահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AP

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]