1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մակրոնը Թրամփին հայտարարել Է Իրանի հետ միջուկային պայմանագրի կատարման հանձնառության մասին

Մակրոնը Թրամփին հայտարարել Է Իրանի հետ միջուկային պայմանագրի կատարման հանձնառության մասին
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ-ի իր պաշտոնակից Դոնալդ Թրամփին հայտարարել Է Իրանի հետ միջուկային պայմանագրի խստիվ կատարման հանձնառության մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ: Երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցը կայացել Է հունվարի 11-ին: «Պայմանագրի հստակ կատարումը պետք Է ուղեկցվի Իրանի բալիստիկ ծրագրի եւ նրա տարածաշրջանային քաղաքականության հարցի շուրջ կոշտ երկխոսությամբ»,- հաղորդագրության մեջ բերված Է Մակրոնի խոսքը:

Ֆրանսիայի նախագահը նաեւ արծարծել Է Կորեական թերակղզու իրադրությունը վերջերս Պեկին կատարած այցի ֆոնին: Նա դրական ազդանշան Է համարել միջկորեական շփումների վերսկսումը:

Նախօրյակին ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել Է, որ իրանական ԳՀՀԾ-ի կատարման շրջանակներում Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկումը դրական ազդեցություն Է ունեցել միջազգային առեւտրի եւ Թեհրանի հետ տնտեսական հարաբերությունների վրա: Նա նաեւ ասել Է, որ Իրանի հետ միջուկային գործարքն աշխատում Է, եւ ԵՄ-ն շարունակելու Է պնդել դրա ամբողջական կատարումը բոլոր մասնակիցների կողմից:

«Իրանի կողմից ԳՀՀԾ-ի գծով իր պարտավորությունների ամբողջական կատարումը հաստատված Է ՄԱԳԱՏԷ-ի ինը հաշվետվություններում: Կազմակերպությունը հավաստել Է Իրանի միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթը: Այդ համաձայնագիրը թույլ Է տալիս հսկողություն ապահովել իրանական միջուկային ծրագրի նկատմամբ: Ուստի ԵՄ-ն պնդում Է, որ բոլոր մասնակիցները շարունակեն կատարել իրենց հանձնառությունները»,-ասել Է Մոգերինին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]