Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության բոլոր եկեղեցիներում կընթերցվի Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի հայրապետական կոնդակը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության բոլոր եկեղեցիներում կընթերցվի Հայաստանի 
առաջին Հանրապետության 100-ամյակի հայրապետական կոնդակը

ԱՆԹԻԼԻԱՍ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա կիրակի Մեծի Տանն Կիլիկիո թեմերի բոլոր եկեղեցիներում կընթերցվի Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված հայրապետական սրբատառ կոնդակը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության լրատվական գրասենյակից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Հայաստանի Ա. Հանրապետութեան 100-ամեակին առիթով, յառաջիկայ Կիրակի, 14 Յունուար 2018-ին, Անթիլիասի Մայրավանքի Մայր Տաճարին մէջ, ինչպէս նաեւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան թեմերու բոլոր եկեղեցիներէն ներս, Սուրբ եւ Անմահ Պատարագի ընթացքին պիտի կարդացուի Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին Հայրապետական Սրբատառ Կոնդակը։

Կոնդակին մէջ Վեհափառ Հայրապետը կարեւորութեամբ շեշտել է ետք Հայաստանի Ա. Հանրապետութեան 100-ամեակին համահայկական կարեւորութիւնը՝ կոչ կ՚ուղղէ.-

- Մեր թեմերուն, Հանրապետական Մաղթանքի կատարումով, հրապարակային հանդիսութիւններով եւ այլազան ծրագիրներու իրագործումով, հանդիսաւոր կերպով նշելու այս կարեւոր թուականը մեր ժամանակակից պատմութեան։

- Մեր կազմակերպութիւններուն, միասնական ոգիով ու ժողովրդային լայն մասնակցութեամբ ու զանազան ձեռնարկներու ճամբով, արժեւորելու պատմական այս դէպքը հայ կեանքէն ներս։

- Մեր կրթական կառոյցներուն, հայակերտումի մեր ճիգին մէջ յատուկ կարեւորութեամբ շեշտելու անկախութեան իմաստը, որպէս ամուր հիմքը մեր հայրենիքի հզօրութեան ու ազգին յաւերժութեան։

- Մեր մտաւորականներուն, աշխատասիրութիւններու ու դասախօսութիւններու ճամբով վերլուծելու եւ վերարժեւորելու առաջին Հանրապետութեան դերը՝ Հայաստանի թէ Սփիւռքի մէջ, անկախութեան ոգիին ու տեսլականին արծարծ պահպանման եւ Հայաստանի երկրորդ անկախութեան ստեղծման մէջ։

- Մեր ժողովուրդի զաւակներուն, 100-ամեակին առիթով՝ կարդալով, լսելով ու զա-նազան ձեռնարկներու մասնակցելով, լայն ծանօթութիւն ունենալու Հայաստանի Ա. Հանրապետութեան մասին եւ անդրադառնալու անկախութեան եզակի կարեւորութեան մեր ժողովուրդի կեանքէն ներս»։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]