Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հոկտեմբեր

Մահացել Է Motorhead-ի նախկին կիթառահար Էդդի Քլարքը


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 67 տարեկան հասակում վախճանվել Է Motorhead բրիտանական հարդ-ռոք խմբի նախկին մասնակից Էդդի Քլարքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Facebook-ում խմբի Էջում:

Երաժիշտը մահացել Է հունվարի 10-ին, սակայն այդ մասին հայտնի Է դարձել միայն այսօր: Քլարքը «խաղաղ հանգչել Է հիվանդանոցում, որտեղ նրան բուժում Էին թոքաբորբից», նշվում Է հաղորդագրության մեջ:

Քլարքը խմբի «դասական» կազմի վերջին ողջ մնացած մասնակիցն Էր, որի մեջ մտնում Էին դրա հիմնադիր Իեն Ֆրեյզեր Քիլմեսթերը (Լեմմի, մահացել Է 2015 թվականին) եւ թմբկահար Ֆիլ Թեյլորը (մահացել Է 2015 թվականին): Նա 1976-ից մինչեւ 1982 թվականը նվագում Էր Motorhead-ում:

Քլարքը եղել Է նաեւ Fastway խմբի մասնակիցն ու դրա հիմնադիրներից մեկը եւ զբաղվել Է անհատական կարիերայով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ