Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

Huawei-ն շահել Է սեփականության իրավունքների խախտման գործով դատավարությունը Samsung-ի դեմ


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սմարթֆոնների Huawei չինական խոշորագույն արտադրողը շահել Է ինտելեկտուալ սեփականության իրավունքների խախտման գործով դատավարությունը Samsung հարավկորեական կորպորացիայի նկատմամբ:

Ինչպես հայտնել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, ՉԺՀ-ի Շենչժեն քաղաքի (Գուանդունի հարավային նահանգ) Միջին ատյանի ժողովրդական դատարանը հունվարի 11-ին Samsung-ին մեղավոր Է ճանաչել Huawei-ի այն արտոնագրերի խախտման մեջ, որոնք կապված են անլար կապի տեխնոլոգիաների հետ, եւ նրան պարտավորեցրել Է դադարեցնել համապատասխան ապրանքի արտադրությունն ու վաճառքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Huawei-ն 2016 թվականի մայիսին Samsung-ի դեմ հայց Էր ներկայացրել Կալիֆոռնիայի նահանգի եւ չինական Շենչժեն քաղաքի դատարաններ: Հարավկորեական ընկերությունը դատարան Էր դիմել համանման պատասխան գանգատով:

Samsung-ի հայցերի վերաբերյալ դատավճիռը դեռեւս չի հայտարարվել: Samsung-ը, Huawei-ն եւ Apple-ը մտնում են սմարթֆոնների արտադրության համաշխարհային առաջատարների եռյակի մեջ: Վերջին տվյալների համաձայն, չինական ընկերությանը բաժին Է ընկնում շարժական հեռախոսների արտադրության եւ վաճառքների գլոբալ շուկայի մոտավորապես 10 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ