Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սերգեյ Մովսեսյանը հեռացել է շախմատի հավաքականից

 Սերգեյ Մովսեսյանը հեռացել է շախմատի հավաքականից

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց ընտրանու  անդամ Սերգեյ Մովսեսյանը հեռացել է հավաքականից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը:

«Սերգեյը որոշեց մեկ տարի դադար վերցնել: Այս որոշումը կապված է Եվրոպայի առաջնությունում անհաջող խաղի, ինչ-որ տեղ նաև ընտանիքի կողքին լինելու հետ, քանի որ նա որդի է ունեցել»,-ասաց Անդրիասյանը:

Սերգեյ Մովսեսյանը շախմատի հավաքականի կազմում խաղում է 2010 թվականից: Հայաստանի հավաքականի կազմում՝ 40-րդ շախմատային օլիմպիադայի (2012) և 8-րդ շախմատի համաշխարհային առաջնության (2011) հաղթող է։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]