Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Օպերային թատրոնը խաղաշրջանը կբացի «Անուշ» օպերայով

Օպերային թատրոնը խաղաշրջանը կբացի «Անուշ» օպերայով

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 2018 թվականի խաղաշրջանը կմեկնարկի փետրվարին՝ նաև շարունակելով
85-րդ թատերաշրջանում նախատեսված հոբելյանական հանդիսությունների շարքը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 4-ին նախատեսված է տարվա առաջին ներկայացումը՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան:

Փետրվարի 10-ին՝ Ջ. Պուչչինիի «Տոսկա» օպերան, փետրվարի 18-ին կներկայացվի Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետը, փետրվարի 22-ին Ժ. Բիզեի «Կարմեն» օպերան կարող եք վայելել հայաստանյան առաջատար օպերային արտիստների դերակատարմամբ:

Փետրվարի 24-ին բալետային ներկայացում է. նախատեսված է Ա. Ադանի «Ժիզել» ռոմանտիկական բալետը։
Փետրվար ամսվա խաղացանկը եզրափակում է Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]