Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եվրամիությունն իրանական միջուկային գործարքը կպաշտպանի ցանկացած սպառնալիքից. Զիգմար Գաբրիել

Եվրամիությունն իրանական միջուկային գործարքը կպաշտպանի ցանկացած սպառնալիքից. Զիգմար Գաբրիել

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական միջուկային ծրագրի շուրջ գործարքի եվրոպական մասնակիցները պատրաստ են համաձայնագիրը պաշտպանել դրա տապալման բոլոր փորձերից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 11-ին Բրյուսելում հայտարարել Է ԳՖՀ-ի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը՝ ամփոփելով Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ Իրանի ԱԳ նախարարի բանակցությունների արդյունքները:

«Սա միասնական դիրքորոշում Է: Մենք ցանկանում ենք Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) պաշտպանել այն խախտող բոլոր որոշումներից՝ ում կողմից Էլ որ դրանք ստացվեն»,-ասել Է նա:

Գաբրիելը նաեւ հայտարարել Է մերձավորարեւելյան տարածաշրջանի խնդրահարույց թեմաները եվրոպական երկրների հետ քննարկելու Թեհրանի պատրաստակամության մասին: «Մենք այսօր պայմանավորվեցինք, որ շատ արագ երկխոսություն ենք սկսելու կոնֆլիկտային թեմաների շուրջ: Ես ուրախ եմ, որ մեր ընդհանուր առաջարկն ընդունվեց»,-հավելել Է Գերմանիայի ԱԳ նախարարը:

Իր հերթին ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել Է, որ իրանական ԳՀՀԾ-ի կատարման շրջանակներում Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկումը դրական ազդեցություն Է ունեցել միջազգային առեւտրի եւ Թեհրանի հետ տնտեսական հարաբերությունների վրա: Նա նաեւ ասել Է, որ Իրանի հետ միջուկային գործարքն աշխատում Է, եւ ԵՄ-ն շարունակելու Է պնդել դրա ամբողջական կատարումը բոլոր մասնակիցների կողմից:

«Իրանի կողմից ԳՀՀԾ-ի գծով իր պարտավորությունների ամբողջական կատարումը հաստատված Է ՄԱԳԱՏԷ-ի ինը հաշվետվություններում: Կազմակերպությունը հավաստել Է Իրանի միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթը: Այդ համաձայնագիրը թույլ Է տալիս հսկողություն ապահովել իրանական միջուկային ծրագրի նկատմամբ: Ուստի ԵՄ-ն պնդում Է, որ բոլոր մասնակիցները շարունակեն կատարել իրենց հանձնառությունները»,-ասել Է Մոգերինին:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ:

2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խստիվ քննադատում Է այդ համաձայնագիրը եւ սպառնում Է դուրս գալ դրանից՝ փաստաթուղթը համարելով «վատագույն գործարքը» ԱՄՆ-ի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]