Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՍԴ պահանջով ՏԻՄ մասին օրենքի փոփոխությունն արժանացավ կառավարության հավանությանը

ՍԴ պահանջով ՏԻՄ մասին օրենքի փոփոխությունն արժանացավ կառավարության հավանությանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծերը մշակվել են ՀՀ սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կիրարկումն ապահովելու նպատակով: 

«Առաջարկում ենք ՏԻՄ օրենքի 64-րդ հոդվածի մասին 3-րդ մասում «ներկա են որոշում ընդունելու համար անհրաժեշտ թվով ավագանու անդամներ» բառերը փոխարինել «ներկա է ավագանու անդամների օրենքով սահմանված թվի կեսից ավելին բառերով», 4-րդ մասից հանել «բայց ոչ պակաս քան ավագանու անդամների ընդհանուր թիվի մեկ քառորդ» բառերը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՀՀ տարածքային կառավարման  և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Փոփոխություն է առաջարկվում նաև Երևանի մասին տեղական ինքնակառավարման մասին օրենքի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածներում, որպեսզի դրանք համապատասխանեն ՍԴ որոշմանը: «Առաջարկվում է օրենքը անհետաձգելի համարել, ուղարկել ԱԺ և նոր սահմանադրությանը համապատասխան այն  ընդունել, քանի որ ՍԴ նշանակած ժամկետը մարտին ավարտվում է», - ընդգծեց նախարարը։

Նախագծերի ներկայացումը պայմանավորված է Սահմանադրական դատարանի՝ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Արտակ Զեյնալյանի ու Էդմոն Մարուքյանի հայցի բավարարմամբ: Հայցն առնչվում էր Վանաձորի ավագանու գործունեությանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]