Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հանգստի և ժամանցի նոր կենտրոնն իր տեսակով լինելու է առաջինը տարածաշրջանում. Տարոն Մարգարյան

Հանգստի և ժամանցի նոր կենտրոնն իր տեսակով լինելու է առաջինը տարածաշրջանում. Տարոն Մարգարյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցնում է, որ Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում «Պարկ Գրուպ» ընկերության կողմից ստեղծվելիք մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի և ժամանցի կենտրոնը լինելու է եվրոպական չափանիշներին համապատասխան և իր տեսակով առաջինը տարածաշրջանում: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում քաղաքապետն ասաց, որ տեխնիկական հարցերն առաջիկա երեք ամիսների ընթացքում լուծելուց հետո կմեկնարկեն շինաշխատանքները: «27 հեկտար տարածքի 70 տոկոսը լինելու է կանաչ տարածքներ, հիմնական շինությունները՝ կոնստրուկցիոն: Համոզված եմ, որ կենտրոնը Երևանում կստեղծի գեղեցիկ նոր միջավայր, որը գրավիչ կլինի նաև զբոսաշրջիկների համար: Այն տարածքը, որտեղ հիմնվելու է կենտրոնը, ներկայում ամբողջությամբ ամայի է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Մարգարյանը՝ ավելացնելով, որ ծրագիրն ավարտին է հասցվելու հինգ տարվա ընթացքում:

Նշված 27 հեկտար տարածքն այժմ համարվում է անտառային գոտի, սակայն նպատակային նշանակությամբ չի օգտագործվում: Ներդրումային ծրագրի իրականացմամբ նախատեսված է տարածքի 70 տոկոսը կանաչապատել՝ տնկելով ավելի քան 2000 ծառ, ստեղծելով ծաղկազարդ եւ կանաչապատ տարածք: Հողամասի 25-30 տոկոսը պետք է կազմեն ճանապարհները, արահետները, մարզահրապարակները, խաղահրապարակները եւ ջրային մակերեսները, իսկ այցելուների սպասարկման համար նախատեսված ատրակցիոնների եւ կառուցապատման այլ տարրերի զբաղեցրած մակերեսը չպետք է գերազանցի տրամադրված հողամասի 7 տոկոսը:

Ներդրումային ծրագրի համաձայն՝ ժամանցի կենտրոնում կկառուցվի 35 մետր բարձրությամբ պտտվող անիվ, 70 կմ/ժ արագությամբ ընթացող ամերիկյան կոստեր, 60 մետր բարձրությունից ազատ անկման աշտարակ եւ այլն: Կենտրոնում կլինի նաեւ 5000 քմ մակերեսով ծածկված սրահ, որտեղ այցելուները կկարողանան վայելել իրենց ժամանցը վատ եղանակային պայմանների դեպքում:

Կենտրոնի բացման առաջին իսկ տարում նախատեսվում է ավելի քան 300 հազար այցելու:

     


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]