1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանը ներդնում է նոր մեթոդ զբոսաշրջիկների թիվն ավելի ճշգրիտ հաշվարկելու համար

Հայաստանը ներդնում է նոր մեթոդ զբոսաշրջիկների թիվն ավելի ճշգրիտ 
հաշվարկելու համար

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակի, քաղաքացիության, տարիքի և լրացուցիչ այլ տեղեկությունների ճշգրիտ հաշվարկման համար առաջարկվում է նոր մեթոդաբանություն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության վիճակագրության վարման մեթոդի կատարելագործմանն ուղղված միջոցառումների մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ խոսեց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը:

«Հայաստանում զբոսաշրջության վիճակագրությունը ներկայում վարվում է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանությանը և մեր գործող օրենքին համապատասխան: Մենք առաջարկում ենք կիրառել սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգը (ՍԷԿՏ): Համակարգչային ծրագրի օգնությամբ, ինչպես նաև շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ համագործակցությամբ կունենանք ավելի կատարելագործված վիճակագրական համակարգ Հայաստան ներգնա և արտագնա զբոսաշրջային այցելությունների թվաքանակի վերաբերյալ՝ ավելի քան 95 տոկոս ճշգրտությամբ»,- ասաց Ապրեսյանն ու հավելեց՝ բացի զբոսաշրջիկների թվաքանակից, ճգրիտ տեղեկատվություն կստացվի նաև նրանց քաղաքացիության, տարիքի, սեռի, կրկնակի այցելությունների վերաբերյալ:

Երկրի սահմանն անցնող բոլոր անձանց անձնագրերը սկանավորում են և մուտքագրում համակարգ: Մշակվող համակարգչային ծրագրի օգնությամբ ֆիքսում է սահմանային անցման կետերի ուղևորահոսքը, և բացահայտվում զբոսաշրջիկների թվաքանակը:

Ապրեսյանի խոսքով՝ ներկայիս մեթոդաբանությամբ իրականացվում է միջազգային այցելությունների վիճակագրական հետազոտություն, սահմանային անցման բոլոր կետերում իրականացվում են հարցումներ, դրա արդյունքներով ձևավորվում են գործակիցներ, թե այցելուների քանի տոկոսն են զբոսաշրջիկներ: Մինչ մյուս հետազոտությունը՝ այդ գործակիցները կիրառվում են բոլոր այցելությունների համար: Գործակիցները ձևավորվում են ըստ եռամսյակների, սահմանային անցման կետերի: «Սակայն հետազոտության հիման վրա ստացված տվյալներն այնքան էլ ճշգրիտ չեն: Առաջարկվող նոր մեթոդով 95 տոկոս ճշգրտությամբ ստանալու ենք զբոսաշրջիկների թիվը: Նոր համակարգով, սակայն, հնարավոր չի լինի պարզել, թե որ երկրից են գալիս զբոսաշրջիկները, փոխարենն այն կպարզվի հետազոտության արդյունքներով»,- նշեց Ապրեսյանը:

Զբոսաշրջիկների ճշգրիտ տվյալներն ունենալը պետական քաղաքականության մշակման և իրականացման համար շատ կարևոր հանգամանք է: Ճշգրիտ վիճակագրության վարումն էապես կնպաստի Հայաստանի տնտեսության վրա զբոսաշրջության ազդեցության գնահատմանը, ոլորտում առավել ճշգրիտ քաղաքականության մշակմանն ու իրականացմանը` ի նպաստ Հայաստանում կայուն, համաչափ տարածքային տնտեսական զարգացման, ազգային եկամտի ավելացման և բնակչության կենսամակարդակի բարձրացման: Սակայն ընդհանուր տնտեսության վրա զբոսաշրջության այցելության գնահատման առավել արդյունավետ համակարգ կներդրվի՝ «Զբոսաշրջային սատելիտային հաշիվ» համակարգը: Դրա ուղղությամբ ևս աշխատանքներ տարվում են:

Նախագիծը ներկայում հանրային քննարկման փուլում է: Ապրեսյանի խոսքով՝ համակարգը կարևորվում է ղեկավարության կողմից և գտնվում է ՀՀ նախագահի հսկողության ներքո: Նախագիծը ներկայացված է «edraf.am»  կայքում՝ հանրության կարծիքը ևս իմանալու համար: Որոշ ժամանակ հետո  հաշվի առնելով նաև առաջարկությունները՝ այն վերջնական  կներկայացվի քննարկման: Մեթոդը նախատեսվում է փորձարկել 2018-ին:

Ըստ նախագծի՝ ՍԷԿՏ համակարգից անհրաժեշտ տեղեկատվության հիման վրա համակարգչային ծրագրի կիրառմամբ պետք է ապահովվի հետևյալ վիճակագրական տվյալների ստացումը.

Հայաստան ժամանումների և Հայաստանից մեկնումների սահմանային գրանցումների քանակները, այդ թվում՝ ըստ  քաղաքացիության,

Հայաստան այցելուների այցելությունների քանակը, այդ թվում՝ ըստ քաղաքացիությանսեռիսահմանային անցման կետերիտարիքային խմբերի և այցի տևողությունների,

Ներգնա և արտագնա զբոսաշրջային այցելությունների քանակներըայդ թվում՝ ներգնա զբոսաշրջային այցելությունների համար ըստ քաղաքացիությանսեռիսահմանային անցման կետերի, տարիքային խմբերի և այցի տևողությունների, ներգնա զբոսաշրջային այցելությունների քանակի մեջ կրկնվող այցելությունների քանակըայդ թվում ըստ քաղաքացիության,

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության առաջարկությամբ այլ վիճակագրական տվյալներ:

Վիճակագրական ճշգրիտ տվյալների ստացման գործառույթներն իրականացնելու է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, իսկ անհրաժեշտ հզորությամբ սերվերի և համակարգչային ծրագրի ձեռքբերումը և Ազգային վիճակագրական ծառայությանը տրամադրումն ապահովելու է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը:

Աննա Գրիգորյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]