1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Համաշխարհային բանկը 2018-ին Հայաստանի ՀՆԱ-ի 3.8 տոկոսանոց աճ է կանխատեսում

Համաշխարհային բանկը 2018-ին Հայաստանի ՀՆԱ-ի 3.8 տոկոսանոց աճ է 
կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բանկը 2018-ին Հայաստանի տնտեսական աճի 3.8 տոկոսանոց աճ է կանխատեսում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այն ամրագրված է Համաշխարհային բանկի «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» 2018 թվականի զեկույցում: Հաջորդ երկու տարիների համար ՀԲ-ն Հայաստանի տնտեսական աճը կանխատեսում է 4 տոկոսի սահմանում:
Մասնագետները 2018-2020թթ. տնտեսական աճի ամրապնդումը մի շարք երկրներում, այդ թվում` Հայաստանում, կապում են հումքային ապրանքների գների ամրապնդման և ներքին պահանջարկի ու դրամային փոխանցումների  ավելացման հետ:

Համաշխարհային բանկը 2018-ին Ադրբեջանի համար կանխատեսում է 0.9, Թուրքիայի համար 3.5, Վրաստանի համար 4.2, Բելառուսի` 2.1, Ղազախստանի` 2.6, Ռուսաստանի` 1.7, Ուկրաինայի համար 3.5 տոկոս տնտեսական աճ:

2018 թվականի պետական բյուջեով Հայաստանում տնտեսական աճը նախատեսված է 4.5 տոկոսի չափով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]