Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունվար

Գագիկ Հարությունյանը ապրիլից հետո երկրի ղեկավար կազմում տեսնում է Սերժ Սարգսյանին, Կարեն Կարապետյանին եւ Վիգեն Սարգսյանին


ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանը կարծում է, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը եւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը 2018 թվականի ապրիլից հետո պետք է շարունակեն իրենց գործունեությունը երկրի ղեկավար կազմում:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում՝ խոսելով քաղաքական դաշտի հետագա զարգացումների մասին:

«Կարծում եմ՝ փոփոխություններն այդքան էլ նպատակահարմար չեն: 2018 թվականի ապրիլից հետո պետք է լինեն Սերժ Սարգսյանը իր քաղաքական, Կարեն Կարապետյանը իր տնտեսական հմտություններով, ինչպես նաեւ Վիգեն Սարգսյանը»,-ասաց նա:

Խոսելով տնտեսական ոլորտում գրանցած արդյունքներից՝ Գագիկ Հարությունյանը նշեց, որ ոլորտում բավականին առաջընթաց, միեւնույն ժամանակ նկատեց, որ չնայած  արտահանման ծավալի աճին՝ ընդհանուր ապրանքների շարքում գրեթե բացակայում է գիտատար ուղղությունը:

«Սա հետեւանք է նրա, որ Հայաստանը գիտատեխնոլոգիական զարգացման հարցում էապես զիջում է հարեւաններին: Եվ սա այն պարագայում, երբ մեր հանրությունը մեծապես հետաքրքրված է հետազոտական աշխատանքով»,-ընդգծեց Գագիկ Հարությունյանը՝ այնուամենայնիվ, կարեւորելով օրինակ՝ արեւային էներգիայի կայանների ստեղծումը, «Big Data» կենտրոնի հիմնումը եւ այլն:

Անդրադառնալով Հայաստանի դիրքերին միջազգային հարթակում՝ Գագիկ Հարությունյանն ասաց, որ դրանք որոշակիորեն բարելավվել են, ինչում կարեւոր դեր ունեցավ նախորդ տարի նոյեմբերի 24-ին ԵՄ հետ կնքած համաձայնագիրը:

Գիտակրթական հիմնադրամի ղեկավարը նաեւ անդրադարձ կատարեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին՝ ընդգծելով, որ դեռեւս չի կանխատեսում առաջընթաց, սակայն նաեւ չի տեսնում լայնամասշտաբ ռազմական գործողությունների հավանականություն:  




Մրցույթ

«Մեկ անգամ Հայաստանում»

Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ