Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բրյուսելում հայկական միության շենքի ուղղությամբ կրակոցները հակահայկական բնույթ չունեն

Բրյուսելում հայկական միության շենքի ուղղությամբ կրակոցները հակահայկական 
բնույթ չունեն

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում հայկական միության շենքի ուղղությամբ կրակոցները հակահայկական բնույթ չունեն: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության և հանրության հետ կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը, դեպքը կապված է կենցաղային հարցերի հետ:

«Դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ: Այդ շենքում տեղակայված է «Սահակյան» միությունը: Այն ի սկզբանե ստեղծված է եղել մարզական միջոցառումներ կազմակերպելու համար, սակայն վերջին շրջանում նման գործունեություն չի ծավալում: Շենքը հիմնականում համարվում է հայերի հավաքատեղի: Մեզ հաջողվեց ճշտել, որ այդ կրակոցները հակահայկական բնույթ չունեն, կենցաղային հարցերի հետ են կապված»,-ասաց Հարութ Շիրինյանը:

Կրակոցները տեղի են ունեցել լուսադեմին: Այդ ժամանակ շենքում միության աշխատակիցներից որևէ մեկը չի եղել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]