Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունվար

Nissan-ը, Renault-ը, Mitsubishi-ն 1 մլրդ դոլար ծավալով հիմնադրամ են ստեղծել տեխնոլոգիաների զարգացման համար


ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դաշինքը, որի կազմի մեջ են մտնում Ճապոնիայի Nissan եւ Mitsubishi ավտոկոնցեռնները, ինչպես նաեւ Ֆրանսիայի Renault ընկերությունը, հայտարարել Է 1 միլիարդ դոլար ծավալով ռիսկային հիմնադրամի ստեղծման մասին՝ ավտոմոբիլաշինության ոլորտում նոր տեխնոլոգիաների զարգացման համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է կողմերի՝ հունվարի 10-ին տարածված համատեղ հայտարարության մեջ:

«Մեր բաց ներդրումային մոտեցումը մեզ թույլ կտա համագործակցել տեխնոլոգիական ստարտապների եւ ձեռնարկիչների հետ, ինչպես նաեւ ներդրումներ կատարել դրանցում, իսկ նրանք իրենց հերթին կկարողանան օգուտ քաղել մեր գլոբալ դաշինքի հետ փոխգործակցելուց»,- նշել Է դաշինքի տնօրենների խորհրդի ներկայացուցիչ Կառլոս Գոնը:

Նշվում Է, որ հիմնադրամի, որի գործողության ժամկետը 5 տարի Է, հիմնական խնդիրը կդառնա անվարորդ կառավարման տեխնոլոգիաների եւ անվտանգության համակարգերի զարգացման օժանդակումը, այդ թվում արհեստական ինտելեկտի օգտագործման հաշվին:

Հիմնադրամի ֆինանսավորումը կիրականացվի դաշինքնի մեջ մտնող բոլոր ընկերությունների կողմից, ըստ որում Nissan-ի եւ Renault-ի բաժինը կկազմի 40-ական տոկոս, Mitsubishi-ինը՝ 20 տոկոս:

Ճապոնա-ֆրանսիական դաշինքն առաջատարներից մեկն Է աշխարհում: Այն տարեկան արտադրում Է ավելի քան 10 միլիոն ավտոմոբիլ եւ վաճառքների ծավալներով երրորդ տեղն Է զբաղեցնում Գերմանիայի Volkswagen կոնցեռնից եւ Ճապոնիայի Toyota ընկերությունից անմիջապես հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Մրցույթ

«Մեկ անգամ Հայաստանում»

Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ