Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

e-draft.am հարթակի այցելությունների թիվը գերազանցել է 274 հազարը

e-draft.am հարթակի այցելությունների թիվը գերազանցել է 274 հազարը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի՝  www.e-draft.am -ի այցելությունների թիվը 2017 թվականի փետրվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում գերազանցել է 274 հազարը, որից 104 հազար 934-ը՝ դեկտեմբերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից,պետական մարմինների կողմից նախորդ տարի կայքում տեղադրված նախագծերի թիվը գերազանցել է 600-ը, որոնցից 25-ը ներկայում գտնվում են հանրային քննարկման փուլում, իսկ կայքում մշտական գրանցված օգտատերերի թիվը հասել է ավելի քան 10 հազարի: Հատկանշական է, որ e-draft.am կայքի միջոցով իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ առաջարկությունները շատ հաճախ ներկայացնում են դատավորները, բարձրագույն ուսումնական հաստատությունների ամբիոնի վարիչները, դասախոսները, փաստաբանները, ուսանողները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ինչը վկայում է կայքի՝ իր նպատակին ծառայելու մասին: 

Կայքի միջոցով ապահովվում է ինչպես պետական մարմինների կողմից իրավական ակտերի նախագծերը հանրությանը ներկայացնելու և առցանց տարբերակով հանրային քննարկումներ կազմակերպելու հնարավորությունը, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը՝ իրականացվող օրինաստեղծ աշխատանքներին:

www.e-draft.am -ը քաղաքացիներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալ տեղադրված նախագծերին, դրանց հիմնավորումներին և այլ կից փաստաթղթերի, իսկ կայքում գրանցվելու դեպքում՝ նաև ներկայացնել առաջարկություններ, ծանոթանալ նախագծերի առաջարկությունների ամփոփաթերթին, ընդունված առաջարկություններին կամ դրանք չընդունելու հիմնավորումներին: Նման հնարավորության ստեղծումը ապահովում է հանրության մասնակցությունը օրինաստեղծ գործընթացին, այդ թվում՝ հանրային քննարկման մասնակցության միջոցով ունենում է անմիջական ազդեցություն պետության կողմից տարբեր ոլորտներում իրականացվող քաղաքականության ձևավորման հարցում:

Արդարադատության նախարարությունը կարևորում է քաղաքացիական հասարակության և բիզնես հատվածի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]