1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը պաշտպանեց հակակառավարական ելույթները Իրանում

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը պաշտպանեց հակակառավարական ելույթները Իրանում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը բանաձեւ Է ընդունել հաջակցություն Իրանում տեղի ունեցած հակակառավարական ելույթների: Դրանում, մասնավորապես, ասված Է, որ օրենսդիրները «կանգնած են իրանական ժողովրդի կողմում, որը ներգրավված Է ռեպրեսիվ կոռումպացված ռեժիմի դեմ օրինական բողոքի ակցիաներում», ինչպես նաեւ դատապարտում են Իրանի կառավարության կողմից «իրանական ժողովրդի իրավունքի լուրջ խախտումները», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փաստաթուղթը կոչ Է անում նախագահ Դոնալդ Թրամփին՝ նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի իշխանությունների դեմ մարդու իրավունքների խախտման համար: «Մենք կանգնած ենք իրանական ժողովրի կողմում, եւ պետք Է բացատրենք, որ նա չԷ պատժամիջոցների օբյեկտը: ԱՄՆ-ի պատժամիջոցներն ուղղված են ռեպրեսիվ ու իրադրությունն ապակայունացնող ռեժիմի, այլ ոչ թե երկրի ժողովրդի դեմ»,- հայտարարել Է Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի ղեկավար Էդ Ռոյսը:

Մինչդեռ ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցները դեմ են Իրանի գործերին Միացյալ Նահանգների միջամտությանը: Այսպես, Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելն ավելի վաղ հայտարարել Է, թե Բեռլինը չպետք Է հետեւի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, ով պահանջում Է, որ համաշխարհային հանրակցությունը հանդես գա Իրանում իշխանափոխության օգտին: Նա ընդգծել Է, որ Գերմանիան, ինչպես եւ Ֆրանսիան, «դեմ են Իրանում ներքին հակամարտությունների հետ կապված հարցերի շուրջ մեքենայություններ անելու փորձերին»:

ՄԱԿ-ին առընթեր Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ֆրանսուա Դելատրը, անցած շաբաթ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Վաշինգտոնի նախաձեռնությամբ գումարված նիստում, որը նվիրված Էր Իրանի իրադրությանը, հայտարարել Է, որ իրանցիների հակակառավարական ելույթները «սպառնալիք չեն ներկայացնում միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»:

Նա նշել Է, որ «Իրանում փոփոխությունները պետք Է դառնան ոչ թե արտաքին ներգործության, այլ իրանական ժողովրդի աշխատանքի արդյունքը» եւ որ «չի կարելի մեքենայություններ թույլ տալ Իրանի այդ ճգնաժամի կապակցությամբ», հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]