Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Տաշիր»-ը դարձել է Մոսկվայի «Էքսպո» գոտու արդիականացման ներդրող

«Տաշիր»-ը դարձել է Մոսկվայի «Էքսպո» գոտու արդիականացման ներդրող

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցկացված բաց մրցույթի արդյունքներով «Տաշիր» ընկերությունների խումբն ընտրվել է Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսի բարձրտեխնոլոգիական ցուցահանդեսային կլաստերի «Էքսպո» գոտու արդիականացման ներդրող: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացնում է Մոսկվայի ներդրումային պորտալը:  

«Էքսպո» գոտու զարգացումը ենթադրում է վերականգնում, վերակառուցում և նոր շինարարություն: Ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 27,281 միլիարդ ռուբլի, ներդրողի մասնաբաժինը կկազմի 22,271 մլրդ ռուբլի:

Նոր կոմպլեքսը կկազմի 320 հազար քառակուսի մետր տարածք: Ամենամյա այցելուների թիվը, նախնական գնահատականներով, 1,5-ից կաճի 4,5 մլն մարդու: Հյուրերի հարմարավետության համար կկառուցվի փակ պատկերասրահ:

Ներդրողի ընտրության բաց մրցույթը հայտարարվել էր 2017 թվականի օգոստոսի 28-ին Մոսկվայի կառավարության կողմից: Կոմպլեքսի ճարտարապետական կոնցեպցիան մշակվել է Մոսկվայի վեց առաջատար ճարտարապետական բյուրոների՝  Speech, Asadov Architectural bureau, Ginzburg Architects, ub.design, Аrch4 и Wall թիմի կողմից:

«Տաշիր» խումբը տիրապետում և կառավարում է շինարարության, դեվելոպերական, արդյունաբերական ոլորտների, մանրածախ բիզնեսի, էներգետիկայի և ֆինանսական հատվածի ակտիվներ Ռուսաստանում, Հայաստանում և այլ երկրներում: Խմբի առևտրային անշարժ գույքի համախառն ակտիվների պորտֆելը կազմում է ավելի քան 2,5 մլն քառակուսի մետր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]