Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Շարմազանովն արձագանքել է ՀՀ Նախագահի մոտ կայանալիք խորհրդակցությանը չմասնակցելու Փաշինյանի կոչին

Շարմազանովն արձագանքել է ՀՀ Նախագահի մոտ կայանալիք խորհրդակցությանը 
չմասնակցելու Փաշինյանի կոչին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ էդուարդ Շարմազանովը դրական չի արձագանքում ՀՀ Նախագահի մոտ Ազգային ժողովի խորհրդի մասնակցությամբ խորհրդակցությանը չմասնակցելու վերաբերյալ խորհրդարանի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կոչին:

«Ես` որպես Ազգային ժողովի փոխնախագահ և խորհրդի անդամ, դրական չեմ արձագանքում պարոն Փաշինյանի կոչին: Եվ ոչ թե նրա համար, որ ինքն ընդդիմադիր է, իսկ ես իշխանության ներկայացուցիչ, այլ նրա համար, որ Նիկոլ Փաշինյանի ասածը արդարացված չէ: Հայաստանի Հանրապետության Նախագահը ըստ Սահմանադրության` պետության գլուխն է: Այսինքն, Հայաստանի Հանրապետության Նախագահը իրավունք ունի իր մոտ հրավիրել թե գործադիրի ներկայացուցիչներին, թե պատգամավորներին, և մեր պարտականությունն է մասնակցել այդ խորհրդակցություններին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Շարմազանովը:

Նա հավելեց, որ ինքը` որպես Ազգային ժողովի խորհրդի անդամ, գնալու և մասնակցելու է Նախագահի մոտ կայանալիք խորհրդակցությանը ոչ թե նրա համար, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական թիմի անդամն է, այլ նրա համար, որ Նախագահը պետության գլուխն է, և իրենք պարտավոր են գնալ և հանդիպել նրա հետ:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը, թե խորհրդարանական երկրում պատգամավորների հետ հանդիպել ցանկացողները իրենք պետք է գան խորհրդարան` Շարմազանովը նշեց. «Եթե պարոն Փաշինյանը շատ է ցանկանում հանրապետության Նախագահին տեսնել խորհրդարանում, հիշեցնեմ, որ անցած տարվա մայիսին Նախագահը խորհրդարանում է, բացման նիստին հանդես եկավ ծրագրային ելույթով, սակայն Նիկոլ Փաշինյանի դաշինքը չմասնակցեց այդ նիստին»:

Նա հավելեց, որ ՀՀ Նախագահի հրավիրած խորհրդակցությունը իրավական է, և իրենք պարտավոր են գնալ և մասնակցել դրան: «Խորհրդարանական երկիր լինելը չի նշանակում, որ խորհրդարանը պետք է բոլորին իր մոտ հրավիրի»,- հավելեց նա:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի խորհրդի անդամներին կոչ է արել չմասնակցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ հունվարի 12-ին հրավիրված խորհրդակցությանը` պատճառաբանելով, որ Հայաստանը խորհրդարանական երկիր է, և խորհրդակցությունները պետք է կայանան խորհրդարանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]