1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սարգիս Սարգսյան. Մեկ անգամ Հայաստանում

Սարգիս Սարգսյան. Մեկ անգամ Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ

Մի անգամ «Հայ Ասպետ» խաղում հաջողության հասնելուց հետո գնացինք շրջելու Երևանով: Քայլում էինք Աբովյան փողոցով, երբ հանկարծ հանդիպեցինք երկու զբոսաշրջիկի: Չզսպելով հետաքրքրությունս՝ թիմակցիս հետ մոտեցա նրանց: Նրանք երկուսն էին և մեզ ասացին, որ Ճամայկա երկրից եկած ֆուտբոլիստներ են: Միանգամից մեր դեմքին ժպիտ եկավ, քանզի շատ ուրախ էինք, որ նրանք, լինելով լատինամերիկյան ոչ զարգացած երկրից, ճանաչում էին մեր երկիրը:
Նրանք ասացին, որ Հայաստանը երբևէ իրենց տեսած երկրներից ամենագեղեցիկներից մեկն է, իսկ հայերը՝ ամենահյուրընկալ ժողովուրդներից:
Որքան մեզ թույլ էր տալիս մեր անգլերենի իմացությունը՝ հասկացանք, որ նրանք շատ հիացած էին Հայաստանով: Նրանք մեզ պատմեցին, որ շատ մեծ տպավորություններ են ստացել Կասկադից, Մատենադարանից և այլ դիտարժան վայրերից:
Լինելով սևանցիներ՝ չէինք կարող նրանց չհարցնել, թե եղե՞լ են, արդյոք, Սևանում, տեսել են, արդյոք, մեր գեղեցիկ լիճն ու Գեղամա լեռները: Նրանք ասացին, որ եղել են Սևանում և սկսեցին արագ պատմել իրենց տպավորությունների մասին: Նրանք երկար ժամանակ փորձում էին հիշել իշխան ձկան անունը և երբ հիշեցին, սկսեցին խոսել այդ ձկան հիասքանչ համի մասին:
Մի փոքր էլ զրուցելուց հետո, ցավոք, մենք պետք է գնայինք և նրանց հաջողություն ասելուց առաջ հայտնեցինք, որ շատ շնորհակալ ենք իրենց այցի համար:
Երբ նրանք էլ գնում էին, մենք տեսանք, որ ամեն քայլափոխի լուսանկարվում էին, ուրախ թափահարում ձեռքերը և հեռվից նայում մեզ:
Այս պատմությունից հետո մենք սկսեցինք այլ աչքերով նայել մեր երկրին, հայտնաբերեցինք նրա թաքնված, հրաշագեղ շատ անկյուններ:
Չգիտեմ՝ արդյոք այս երկու զբոսաշրջիկների շնորհի՞վ էր, որ մենք գիտակցեցինք, թե իրականում ինչ գեղեցիկ է մեր հայրենիքը:

Սույն պատմությունը հրապարակվել է «Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակներում:

Մրցույթին կարող եք մասնակցել և Դուք, մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով:

«Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակում ներկայացված պատմություններում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել «Արմենպրես»-ի տեսակետներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]