1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային չհաջողվեց անկարգություններ հրահրել Իրանում. Խամենեի

ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային չհաջողվեց անկարգություններ հրահրել Իրանում. Խամենեի

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային չհաջողվեց անկարգություններ հրահրել Իրանում վերջերս տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 9-ին հայտարարել Է Իսլամական Հանրապետության գերագույն ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին՝ ելույթ ունենալով Կում քաղաքում: Նրա խոսքը մեջբերում Է Fars գործակալությունը:

«Մեր թշնամիներն արդեն գրեթե 40 տարի (1979 թվականին Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից ի վեր) փորձում են մեզ ոչնչացնել, բայց միշտ հակահարված են ստանում: Մեր ժողովուրդը մշտապես միասնականություն Է դրսեւորում եւ դիմադրություն ցույց տալիս թշնամիներին: ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային չհաջողվեց եւ չի հաջողվի մեզ կոտրել»,- ասել Է Խամենեին: Ավելի վաղ Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին երկրի ներքին գործերին միջամտելու մեջ մեղադրել Էր Միացյալ Նահանգներին, Մեծ Բրիտանիային եւ Սաուդյան Արաբիային: Բացի այդ, ՄԱԿ-ին առընթեր Իրանի մշտական ներկայացուցիչ Ղոլյամ Ալի Խոշրոուն պաշտոնական բողոք Է ուղարկել ՄԱԿ-ին՝ ԱՄՆ-ին մեղադրելով Իսլամական Հանրապետության գործերին միջամտելու եւ բռնություն հրահրելու մեջ:

Իրանում բողոքի ակցիաներն սկսվել Էին դեկտեմբերի 28-ին: Ցույցերի մասնակիցները տարբեր քաղաքներում իրենց դժգոհություն Էին հայտնում գների աճից:

Ոստիկանության հետ բախումների հետեւանքով զոհվել Է 20 մարդ, այդ թվում՝ իրավակարգի ուժերի աշխատակիցներ: Իշխանությունների տվյալներով՝ անկարգություններին մասնակցելու համար ձերբակալվել Է ավելի քան 450 մարդ, նրանց մեծամասնությունն ազատ Է արձակված գրավի դիմաց:

Հունվարի 3-ին «Իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսի հրամանատար գեներալ Մոհամադ Ալի Ջաֆարին հայտարարել Է հանրապետությունում անկարգությունների ավարտվելու եւ խռովարարների պարտության մասին: Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ ամբողջ երկրում ակցիաներին մասնակցել Է ոչ ավելի, քան 15 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]