Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԺ հանձնաժողովը կքննարկի Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի միջև միջադեպը քննելու համար էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը

ԱԺ հանձնաժողովը կքննարկի Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի միջև միջադեպը 
քննելու համար էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը կքննարկի պատգամավորներ Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի միջև 2017թ. հոկտեմբերի 5-ին գրանցված միջադեպը քննելու վերաբերյալ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջադեպը քննելու համար էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես է եկել Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը:

Նախագծով առաջարկվում է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով (պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար։

Հանձնաժողովն իրավասու է քննել ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը 2017 հոկտեմբերի 5-ին ԱԺ միջանցքում բռունցքներով հարձակվել է իր վրա։

Հանձնաժողովն ունի 11 անդամ, որոնցից վեցին նշանակում է «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը, երեքին՝ «Ծառուկյան» խմբակցությունը եւ մեկական՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» եւ «Ելք» խմբակցությունները:

Հանձնաժողովը կազմավորված է համարվում նրա անդամների կեսից ավելիի նշանակման եւ Հանձնաժողովի կազմն Ազգային ժողովի նախագահի կողմից հաստատվելու օրը:

2017թ. հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվել է իր վրա: Արտաշես Գեղամյանը իր հերթին հերքել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]