1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երևանում և մարզերում 2018-ը կնշանավորվի ավանդական դարձած և նոր փառատոններով

Երևանում և մարզերում 2018-ը կնշանավորվի ավանդական դարձած և նոր փառատոններով

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային զբոսաշրջային քարտեզի վրա իր ուրույն տեղը հաստատել ցանկացող Հայաստանում այս տարի ևս կանցկացվեն մի շարք փառատոններ, որոնք ուղղված են յուրաքանչյուր բնակավայրին բնորոշ ավանդույթների, տոների ու ուտեստների հանրահռչակմանը: «Արմենպրես»-ը ներկայացնում է Սմիթսոնյան ինստիտուտի հրապարակած Հայաստանի փառատոնների և միջոցառումների օրացույցը: Տարվա ընթացքում Երևանում և ՀՀ տարբեր մարզերում կանցկացվեն 30-ից ավելի փառատոնները: Շարքը կբացվի Ջերմուկում փետրվարի 17-18-ին անցկացվելիք ձնարվեստի Ձնեմարդուկ փառատոնով: Ապրիլի 30-ին Կասկադ համալիրում կնշվի Ջազի միջազգային օրը, մայիսի 4-5-ին Երևանում` Սարյան փողոցում, կհոսեն գինին և ուրախ տրամադրությունը` հրավիրելով բոլորին Երևանի գինու օրերին:

Մայիսի 20-ին Հնաբերդում Տոլմայի փառատոնին հայ խոհարարները կմրցեն ամենահամեղ տոլման պատրաստելու մրցույթում` գուրմաններին հրավիրելով ուրախ տոնախմբության: Հունիսի 9-ին Խոտ համայնքում կկատարվի ավանդական դարձած Ոչխարի խուզման փառատոնը: Հունիսի 9-10-ին Գյումրիում կանցկացվի Հարթակ փորձի փոխանակման փառատոնը: Հունիսի 10-ին Երևանի Թումանյանի այգում տեղի կունենա Համով-հոտով տոնածիսական ուտեստների փառատոնը, նույն օրը նաև Սայլակների շքերթ կանցկացվի մայրաքաղաքում:

Հունիսի 16-17-ին Վայոց ձորի Արտավան համայնքում Էկոտուրիզմի փառատոնը կխոստանա երկու հետաքրքիր օր աստղազարդ երկնքի տակ: Հունիսի 29-հուլիսի 1-ը Ծաղկաձորում, իսկ հուլիսի 20-22-ին Սևանում կանցկացվի Հուսո առագաստ փառատոնը: Հունիսի 30-ին Տավուշի մարզի Ենոքավան համայնքում կանցկացվի ամենականաչ միջոցառումը` ՀայԲույս փառատոնը: Հուլիսի 7-ին Քարահունջում կանցկացվի Սյունիքի բարիքների փառատոնը:

Հուլիսի 8-ին Հանրապետության հրապարակը կվերածվի համընդհանուր ջրամարտի բեմահարթակի. կտոնվի Վարդավառը: Հուլիսի 14-ին Կարապի լճում կանցկացվի Ձմերուկի փառատոնը: Հուլիսին Սյունիքի մարզի Աշոտավան համայնքում նախատեսվում է նաև Ազնվամորու փառատոն անցկացնել: Օգոստոսի 4-ին Հյուսիսային պողոտայում կներկայացվեն հայկական տարազները, տեղի կունենա Երևան ՏԱՐԱԶֆեստ միջոցառումը:

Օգոստոսի 11-ին Սևան քաղաքում տեղի կունենա Սևան երաժշտական փառատոնը, օգոստոսի 13-ին` Բերդում Մեղրի ու հատապտուղների փառատոնը: Օգոստոսի 18-19-ին գարեջրասերները կարող են մասնակցել Երևանի գարեջրի փառատոնին: Օգոստոսի 18-19-ին Ախթալայում կանցկացվի ավանդական դարձած Խորովածի փառատոնը: Օգոստոսի 25-26-ին Զորական համայնքում 1000 տարվա գյուղամեջ միջոցառումը բոլորին կհրավիրի չնաշխարհիկ Տավուշ, իսկ սեպտեմբերի 2-ին Աշտարակում կմիաձուլվեն գինին ու մշակույթը: Սեպտեմբերի 8-ին Դիլիջանում կանցկացվի Մշակութային վերածնունդ փառատոնը, սեպտեմբերի 8-12-ին Բյուրականում, Գյումրիում, Աշտարակում և Երևանում` Հայաստանի խաղաղության խաչմերուկում փառատոնը: Սեպտեմբերի 15-ին Երևանի Անգլիական այգում Գյուղական կյանքի և ավանդույթների հանրահռչակման միջոցառում տեղի կունենա, սեպտեմբերի 22-ին Խաչիկ գյուղում կպատրաստեն ամենամեծ գաթան. կանցկացվի ավանդական Գաթայի փառատոնը: Սեպտեմբերի 28-29-ին Կարապի լճում փառատոն կանցկացվի թեյի և սուրճի սիրահարների համար, սեպտեմբերի 29-30-ին Էրեբունի-Երևան տոնախմբությունը կազդարարի Երևանի 2800 ամյակը:

Սեպտեմբերի 29-ին Սարուխանում կարտոֆիլի բերքահավաքը կուղեկցվի Մեծ փուռ փառատոնով: Հոկտեմբերի 6-ին գինու սիրահարները կարող են մասնակցել Արենի գինու փառատոնին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]