Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տաջիկստանը պատրաստվում է Հայաստանի հետ օդային հաղորդակցության հաստատմանը

Տաջիկստանը պատրաստվում է Հայաստանի հետ օդային հաղորդակցության 
հաստատմանը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տաջիկստանի կառավարությունը հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ օդային հաղորդակցություն հաստատելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով տաջիկական news.tj-ը:

Հայաստանի և Տաջիկստանի կառավարությունների միջև օդային հաղորդակցության վերաբերյալ համաձայնագիր ստորագրվել էր 2017 թվականի հունիսի 14-ին, ինչի իրագործման համար էլ Տաջիկստանի տրանսպորտի նախարարությունն ու այլ գերատեսչություններ պետք  է  իրագործեն անհրաժեշտ քայլեր:

Արտաքին հարաբերությունների նախարարությանը հանձնարարվել է հաստատված կարգով հայկական կողմին տեղեկացնել տաջիկական ներպետական գործընթացների իրականացման մասին, որոնք անհրաժեշտ են նշյալ համաձայնագիրը ուժի մեջ մտցնելու համար:

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնն ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախորդ տարվա հունիսին Տաջիկստանի նախագահի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ պայմանավորվել էին դիտարկել երկու երկրների միջև ուղիղ չվերթների իրականացման հնարավորությունը:

Սերժ Սարգսյանն ասել էր, որ պատրաստ են Հայաստանի կողմից ավիացիայի ոլորտում վարվող բաց երկնքի քաղաքականության շրջանակում տաջիկ գործընկերներին տրամադրել արտոնություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]