Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությանը կմասնակցի 11 շախմատիստ  

Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությանը կմասնակցի 11 շախմատիստ

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց 78-րդ առաջնությանը կմասնակցի 11 շախմատիստ, իսկ կանանց մրցաշարին` 10:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը: «Տղամարդկանց մրցաշարին կմասնակցի 9 գրոսմայստեր և 2 միջազգային կարգի վարպետ: Ստացվելու է այնպես, որ մեկը մրցաշարի ընթացքում հանգստի ավելի օր կունենա: Իսկ կանանց մրցաշարը վերջին տարիներին ամենաուժեղ կազմ է հավաքել»,-ասաց Անդրիասյանը:

Այս տարի Հայաստանի առաջնությունում ամենաբարձր վարկանիշն ունի Տիգրան Պետրոսյանը (2606): Առաջնությանը կմասնակցեն նաև Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Կարեն Գրիգորյանը, Արման Փաշիկյանը, Հովհաննես Գաբուզյանը, Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը, Տիգրան Հարությունյանը: Կանանց մրցաշարին կմասնակցի 10 շախմատիստ: 

Հայաստանի տղամարդկանց 78-րդ եւ կանանց 73-րդ առաջնությունները կանցկացվեն 2018 թվականի հունվարի 11-23-ը Երևանում` Տ. Պետրոսյանի անվան շախմատի տանը: Մրցաշարերն անցկացվում են շրջանային մրցակարգով:

Կանոնադրության համաձայն` մրցաշարերում լավագույն արդյունք ցույց տված շախմատիստները կընդգրկվեն ազգային հավաքականների կազմեր: Տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը, իսկ կանանցը` միջազգային կարգի մրցավար Ջուլիետա Նահատակյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]