Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Իրանի ԱԳ նախարարը մտադիր Է ԵՄ-ի ներկայացուցիչների հետ խորհրդակցել միջուկային գործարքի շուրջ

Իրանի ԱԳ նախարարը մտադիր Է ԵՄ-ի ներկայացուցիչների հետ խորհրդակցել միջուկային գործարքի շուրջ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը հայտարարել Է, որ Իսլամական Հանրապետության եւ ԵՄ-ի երեք երկրների ներկայացուցիչները մտադիր են կոնսուլտատիվ հանդիպում անցկացնել իրանական միջուկային ծրագրին վերաբերող համաձայնագրի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է IRNA գործակալությունը:

Զարիֆը նշել Է, որ հանդիպումը նվիրված կլինի «ԳՀՀԾ-ի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի) նկատմամբ ԱՄՆ-ի ապակառուցողական քաղաքականությանը»: Հանդիպման անցկացման ամսաթիվը եւ վայրը չեն նշվում:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ:

2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով:

Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խստիվ քննադատում Է այդ համաձայնագիրը եւ սպառնում Է դուրս գալ դրանից՝ փաստաթուղթը համարելով «վատագույն գործարքը» ԱՄՆ-ի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]