Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վախճանվել Է ֆրանսիացի երգչուհի Ֆրանս Գալը

Վախճանվել Է ֆրանսիացի երգչուհի Ֆրանս Գալը
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի երգչուհի Ֆրանս Գալը, որը հռչակ Էր ձեռք բերել 1960-ական թվականներին, 70 տարեկան հասակում մահացել Է քաղցկեղի դեմ երկու տարվա պայքարից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Գալը 1965 թվականին հաղթել Է «Եվրատեսիլ»-ի մրցույթում՝ Լյուքսեմբուրգի կողմից ելույթ ունենալով «Մոմե տիկնիկ, քրջե տիկնիկ» երգով:

Նա միջազգային հաջողության Է հասել 1987 թվականին ջազի աստղ Էլլա Ֆիցջերալդին նվիրված երգով:

Գալը ծնվել Է 1947 թվականին երաժշտական ընտանիքում, նրա հայրը՝ Ռոբերտ Գալը, երգիչ Էր եւ երգերի հեղինակ, որոնք կատարում Էին, մասնավորապես, Էդիթ Պիաֆը եւ Շառլ Ազնավուրը:

Գալի կարիերան տեւել Է 50 տարի: Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանսուազ Նիսենը նրան համարել Է ֆրանսիական երգի հավերժական խորհրդանիշ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]