Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Լոս Անջելեսում տեղի Է ունեցել «Ոսկե գլոբուսի» մրցանակաբաշխությունը

Լոս Անջելեսում տեղի Է ունեցել «Ոսկե գլոբուսի» մրցանակաբաշխությունը
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսում տեղի Է ունեցել «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի հանձնման արարողությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:

Օտարերկրյա մամուլի հոլիվուդյան ասոցիացիայի վարկածով՝ լավագույն դրամա Է դարձել Մարտին Մաքդոնահի «Երեք բիլբորդ Էբբինգի սահմանին, Միսսուրի» կինոնկարը: Այն նաեւ պարգեւ Է ստացել լավագույն սցենարի համար: Լավագույն ռեժիսոր Է ճանաչվել Գիլիերմո դել Տորոն «Ջրի ձեւը» ֆիլմի համար: Այդ ֆիլմի երաժշտության համար պարգեւ Է ստացել ֆրանսիացի կոմպոզիտոր Ալեքսանդր Դեսպլան:

Լավագույն դրամատիկական դերասան Է դարձել Հարի Օլդմանը «Մութ ժամանակներ» կինոնկարում խաղացած դերի համար: Լավագույն դերասանուհի Է ճանաչվել Ֆրենսիս Մաքդորմանդը «Երեք բիլբորդ Էբբինգի սահմանին, Միսսուրի» կինոնկարում կատարած դերի համար:

Լավագույն դրամատիկական սերիալի համար գլոբուս Է ստացել «Սպասուհու պատմածը» ֆիլմը, որը կարողացել Է առաջ անցնել «Գահերի խաղից»: Ուշագրավ Է, որ հյուրերը մրցանակաբաշխությանը եկել Էին սեւ զգեստներով: Նրանք այդ կերպ միացել են Time՚s Up շարժմանը, որն ուղղված Է սեռական ոտնձգությունների եւ կինոինդուստրիայում խտրականության դեմ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]