Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Վրաստանում այրվել Է Ադրբեջան-Թուրքիա երթուղու մարդատար ավտոբուսը

Վրաստանում այրվել Է Ադրբեջան-Թուրքիա երթուղու մարդատար ավտոբուսը
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի արեւելյան շրջանում հունվարի լույս 8-ի գիշերը բռնկած հրդեհի պատճառով այրվել Է Ադրբեջանից Թուրքիա ուղեւորվող մարդատար ավտոբուսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել Է Վրաստանի Հանրային հեռուստատեսությունը, ավտոբուսում եղել Է շուրջ 50 ուղեւոր՝ տարբեր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիներ: Ոչ ոք չի տուժել:

Ավտոբուսի ուղերորները պատմել են, որ ավտոմայրուղով ընթանալու ժամանակ ծխի հոտ են զգացել եւ այդ մասին հայտնել են վարորդին: Ավտոբուսում գտնվող բոլոր մարդիկ ժամանակին դուրս են եկել փոխադրամիջոցից:

Ավտոբուսն ամբողջությամբ այրվել Է: Պատահարի վայր ժամանած հրշեջ ծառայությունների աշխատակիցները մարել են կրակը: Սկսվել Է պատահարի հանգամանքների հետաքննությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]