Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գավառի առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սուրբ Ծննդյան պատարագ

Գավառի առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սուրբ Ծննդյան պատարագ

ԳԱՎԱՌ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդանիստ Գավառ քաղաքի Սբ Աստվածածին եկեղեցում, նախագահությամբ թեմի առաջնորդական տեղապահ  Տեր-Կիրակոս վարդապետ Դավթյանի, մասնակցությամբ  հոգեւոր  ու դպրաց դասի, հունվարի 5-ին մատուցվեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան Պատարագ։

Պատարագիչ քահանան էր Գավառի հոգոր հովիվ Տեր-Գնել քահանա Մարտիրոսյանը։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Սուրբ Պատարագի ընթացքում Տեր-Գնել քահանա Մարտիրոսյանը, հանդես գալով քարոզախոսությամբ, հավատավոր հասարակությանը փոխանցեց Քրիստոսի Սուրբ Ծննդյան ուրախաբեր ավետիսը։

Հունվարի 6-ի առավոտյան, ներկայությամբ Գեղարքունիքի մարզի եւ Գավառ քաղաքի ղեկավարության, մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի աշխատակազմերի, ուժային կառույցների, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչների եւ անհատ քաղաքացիների  տեղի ունեցավ մանուկ Հիսուսի Սուրբ Մկրտության արարողությունը։ Գավառի Սբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու տարվա կնքահայր ընտրվեց Գեղարքունիքի մարզպետ  Կարեն Բոթոյանը։ Պատարագի ընթացքում ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքը։

Պատարագիչ քահանան էր Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ  Տեր-Կիրակոս վրդ. Դավթյանը, որի ձեռամբ էլ կատարվեց ջրօրհնեքի արարողությունը։ Սուրբ ջուրը բաժանվեց հավատավոր հասարակությանը։

 

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]