1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՄՆ-ն հայտնել է ԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիայի հաջորդ տարվա ծրագրերի մասին

ԱՄՆ-ն հայտնել է ԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիայի հաջորդ տարվա ծրագրերի մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» ահաբեկչական  խմբավորման դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան գալիք տարում ակտիվացնելու է իր ջանքերը ահաբեկիչներից ազատագրված  շրջաններում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ  Նովոստի»-ին, այս մասին նշել է ԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիայի ԱՄՆ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մակգերկը:  

«Հաջորդ տարի մենք ավելի շատ ջանքեր կգործադրենք ԻՊ-ից ազատագրված տարածքները կայունացնելու ուղղությամբ »,- ասել է Բրեթ Մակգերկը:  

Նա  նշել է, որ Սիրիայում մարտերը դեռ շարունակվում են, և ակնկալվում է, որ ԻՊ-ի դեմ պայքարի գործողությունները կշարունակվեն 2018 թվականի առաջին եռամսյակում:

«ԱՄՆ-ն պատրաստ է մնալ Սիրիայում մինչև այն պահը, երբ համոզված լինի, որ «Իսլամական պետություն»  ահաբեկչական խմբավորումը պարտության է մատնվել»,- հավելել է նա:

 



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]