Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ՌԴ կողմում կուտակվել է 610 ավտոմեքենա. Վերին Լարս անցակետը դեռևս բնականոն ռեժիմով չի գործում

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ՌԴ կողմում կուտակվել է 610 ավտոմեքենա. 
Վերին Լարս անցակետը դեռևս բնականոն ռեժիմով չի գործում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ի ժամը 20:00-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: 

Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, 31-ի ցերեկը, հունվարի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ի գիշերը, հունվարի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց, ուստի նախարարությունը բոլոր վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վրաստանի ներքին գործերի նախարարության ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների համար, փակ՝ բեռնատարների:

Կազմակերպված է ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչության օպերատիվ շտաբի և օպերատիվ խմբերի համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների և այլ օպերատիվ ծառայությունների հետ՝ տեղում մարդկանց կենսագործունեության պայմաններն ապահովելու համար: Վերին Լարս անցակետի տարածքում տեղակայված է 2 ջեռուցման կետ, կազմակերպվում է մոր և մանկան համար նախատեսված սենյակի աշխատանքը: Ձեռնարկվում են բնակչության իրազեկման միջոցառումներ, այդ թվում՝ ռադիոհաղորդակցության միջոցով:

Ժամը 19:30-ին ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ դեկտեմբերի 29-ին ժամը 08:00-ից մինչև 19:00 Լարսի սահմանային անցակետը հատել է 1252 միավոր տրանսպորտային միջոց:

Սահմանային անցակետը դեռևս չի գործում բնականոն ռեժիմով:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ռուսաստանի կողմում կուտակվել է 610 միավոր տրանսպորտային միջոց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]