Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վախճանվել Է ամերիկացի դերասանուհի Ռոուզ Մարին

Վախճանվել Է ամերիկացի դերասանուհի Ռոուզ Մարին
ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 94 տարեկան հասակում Կալիֆոռնիայում մահացել Է ամերիկացի դերասանուհի Ռոուզ Մարին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է արտիստուհու պաշտոնական Twitter-ում:

«Խորը վշտով հայտնում ենք սարսափելի տխուր լուրը՝ այսօր կյանքից հեռացավ մեր սիրելի Ռոուզ Մարին»,- գրել են դերասանուհու ներկայացուցիչները:

Ռոուզ Մարին երեք անգամ անվանկարգվել Է «Էմմի» մրցանակի: Դերասանուհին ճանաչում Է ստացել «Դիք վան Դայքի շոուն» սիտկոմում խաղացած դերով, ինչպես նաեւ նկարահանվել Է «Հատուկ նշանակության ուեր», «Ռեմինգթոն Սթիլ» եւ «Դորիս Դեյի շոուն» սերիալներում: 2001 թվականին արտիստուհին աստղի Է արժանացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]