1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ընտրվել են ԱՄՆ-ի նախագահի կնոջ ամենաարտասովոր հագուստները

Ընտրվել են ԱՄՆ-ի նախագահի կնոջ ամենաարտասովոր հագուստները
ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորաձեւության փորձագետներն ընտրել են ԱՄՆ-ի առաջին տիկնոջ՝ Մելանյա Թրամփի ամենաարտասովոր հագուստները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Guardian-ը:

Ոճաբանները գնահատել են այն զգեստը, վերարկուն եւ կոստյումները, որոնք Դոնալդ Թրամփի կինը 2017 թվականին տարբեր միջոցառումների ժամանակ հագել Է Ամերիկայում եւ Եվրոպայում: Դրանց թվում Է՝ վառ վարդագույն զգեստը, որով Մելանյան սեպտեմբերին ելույթ Է ունեցել ՄԱԿ-ում, սառցաերկնագույն զգեստը՝ ամուսնու պաշտոնակալության արարողության ժամանակ եւ Dolce & Gabbana-ի վերարկուն՝ վարդերի տեսքով ծավալուն ապլիկացիաներով:

Հրատարակությունը նշում Է, որ Մելանյան գնումները կատարում Է իր ոչ պաշտոնական ոճաբան-կոնսուլտանտի՝ Էրվե Պիեռի օգնությամբ: Նյու Յորքում նրա սիրելի խանութներն են՝ Bergdorf Goodman եւ Saks հանրախանութները, ինչպես նաեւ Michael Kors-ի եւ Christian Dior-ի բուտիկները: Եվրոպայում ԱՄՆ-ի նախագահի կինը, բացի արդեն հիշատակված Dolce & Gabbana-ից, նախընտրում Է այցելել Fendi, Valentino եւ Alexander McQueen նորաձեւության տների խանութները:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Մելանյա Թրամփը Սուրբծննդյան երեկույթի համար ընտրել Է Christian Louboutin ֆրանսիական մակնիշի կոշիկները:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]