Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Այվազովսկին առանց ծովի. Մեծն ծովանկարչի ոչ այնքան հայտնի գործերը

Այվազովսկին առանց ծովի. Մեծն ծովանկարչի ոչ այնքան հայտնի գործերը

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծով ու Այվազովսկի. այս բառերն արդեն մեկ ու կես դար է հոմանիշեր են: Ասում ենք Այվազովսկի, պատկերացնում ենք ծով, և երբ տեսնում ենք խաղաղ կամ փոթորկող ծով, մայրամուտ, նավարկող նավ, ապա արտաբերում ենք «Իսկն Այվազովսկին է»: Չճանաչել Այվազովսկուն, բարդ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման տողերով է իր հրապարակումն սկսում «Артхив»-ի հեղինակն ու ներկայացնում Այվազովսկու այն աշխատանքները, որոնք քիչ հայտնի են: Անսովոր և անսպասելի Այվազովսկի, մեկ խոսքով, ներկայացվում է Այվազովսկուն առանց ծովի:

Սանկտ Պետերբուրգի Ռուսական պետական թանգարանում է պահվում Այվազովսկու «Հուդայի դավաճանությունը» խորագրով էսքիզը:

Այն արված է մոխրագույն թղթի վրա իտալական մատիտով: 1834 թվականին Այվազովսկին Ակադեմիայից հանձնարարություն էր ստացել նկարել բիբլիական թեմատիկայով: Հովհաննեսը սիրում էր աշխատել միայնության մեջ, և երբ նա Ակադեմիայում ներկայացնում է «Հուդայի դավաճանությունը» թեմայով աշխատանքը, այն շատերի համար անսպասելի էր: Շատերը պարզապես չէին հավատում, որ 17-ամյա երիտասարդն ուսումնառության երկրորդ տարում ընդունակ է այդ ամենին:

Եղբոր` Գաբրիել Այվազյանի դիմանկարը. Հովհաննես Այվազովսկի 1883

 

Հովհաննես Այվազովսկին եղել է Հայ Առաքելական եկեղեցու ճշմարիտ հետևորդ: Հովհաննես Այվազովսկու ավագ եղբայրը` Սարգիս (Գաբրիել) Այվազովսկին դարձավ վանական, ապա արքեպիսկոպոս, հետո` հայ լուսավորիչ:

Էջմիածնի շրջակայքում Կաթողիկոս Խրիմյան. Հովհաննես Այվազովսկի 1895

1895 թվականին Այվազովսկու մոտ հյուրընկալվում է Խրիմյան կաթողիկոսը (Խրիմյան Հայրիկ՝ Մկրտիչ Ա Վանեցի, եղել է Հայ Առաքելական եկեղեցու 125-րդ կաթողիկոսը- խմբ): Հանդիսավոր ճաշին Կաթողիկոսը նկարչին խոստանում է. «Ես Խրիմյան Հայրիկն եմ, մի ձեռքիս խաչ է, մյուսին` Աստվածաշունչ: Կաղոթեմ քո և իմ հայ ժողովրդի համար»: Ոգեշնչված Այվազովկսին ստեղծում է «Խրիմյան Կաթողիկոսը Էջմիածնի շրջակայքում» կտավը:

Աննա Բուռնազյան-Սարկիսովա, Հովհաննես Այվազովսկու երկրորդ կինը. Հովհաննես Այվազովսկի 1882

Երբ Այվազովսկին 65 տարեկան էր, նա սիրահարվեց առաջին հայացքից: Նա Թեոդոսիայի փողոցներով կառքով սլանում էր, երբ հանդիպակաց ճանապարհին հայտնվում է թաղման թափոր: Նա նկատում է սև հագուստով երիտասարդ մի կնոջ: Նկարչին թվում էր, թե նա քաղաքում բոլորին ճանաչում էր, բայց այդ կնոջը, կարծես, առաջին անգամ էր տեսնում: Նա նույնիսկ գլխի չէր ընկնում՝ այդ կինը մահացածի աղջիկն էր, քույրը, թե կինը: Հետո որոշ ճշգրտումներ է անում և պարզում, որ 25 տարեկանում այդ կինը դարձել է այրի: Այդ կինը Աննա Սարկիսովան էր, ով մինչ ամուսնությունը կրում էր Բուռնազյան ազգանունը: Ավելի ուշ Այվազովսկին ամուսնության առաջարկություն է անում Աննային, վերջինս ընդունում է: 17 տարի նրանք ապրում են սիրո և համերաշխության մեջ:

Հովհաննես Այվազովսկին կյանքից հեռանում է 82 տարեկանում: Նրա շիրիմին արված էր գրառում` «Ծնված` մահկանացու, թողնելով իր հետևից անմահ հիշատակ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]