Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Apple-ն ավելացրել Է բարձրաստիճան կառավարիչների վարձատրությունը

Apple-ն ավելացրել Է բարձրաստիճան կառավարիչների վարձատրությունը
ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple-ը 2017 ֆինանսական տարում Էապես մեծացրել Է բաձրաստիճան կառավարիչների, ներառյալ CEO Թիմ Քուկի վարձատրման ծավալները, քանի որ տարեկան դրամամուտքը եւ շահույթը գերազանցել են կանխատեսումները: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է այն փաստաթղթերից, որոնք ընկերությունը ներկայացրել Է ԱՄՆ-ի Արժեթղթերի եւ սակարանների հանձնաժողով (SEC):

Քուկին վճարումների ընդհանուր ծավալն ավելացել Է 47 տոկոսով՝ մինչեւ 12,825 միլիոն դոլար: Այս գումարի մեջ Է մտնում 3,058 միլիոն դոլարի չափով դրույքը, որը գրեթե չի փոխվել 2016 ֆինանսական տարվանից, պարգեւավճարի դրամական մասը՝ 9,327 միլիոն դոլարի չափով, եւ այլ փոխհատուցումներ (440,4 հազար դոլար): Դրա հետ մեկտեղ Քուկն առաջվա պես զգալիորեն քիչ Է ստանում Apple-ի մնացած գործադիր ղեկավարներից, քանի որ նրան բաժնետոմսերի տեսքով հավելաճարներ չեն հասնում:

Apple-ի մյուս բարձրաստիճան կառավարիչների վարձատրության աճը եղել Է Էապես ավելի քիչ՝ 5,5 – 6 տոկոս:

Ֆինանսական տնօրեն Լուկա Մաեստրիին Apple-ն անցյալ տարի վճարել Է 24,1 միլիոն դոլար, ավագ փոխնախագահներ Անջելա Արենդտսին (մանրածախ վաճառքներ), Ջոնի Սրուջիին (ապարատային տեխնոլոգիաներ), Դեն Ռիքիոյին (ապարատային ապահովման մշակում), Բրյուս Սյուելին (գլխավոր իրավախորհրդատու)՝ շուրջ 24,2 միլիոն դոլար: Այդ թվում՝ այս հինգից յուրաքանչյուրը 20 միլիոն դոլար Է ստացել բաժնետոմսերով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]