Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լիբանանի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳ նախարարին

Լիբանանի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել 
Հայաստանի ԱԳ նախարարին

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 28-ին ընդունեց Հայաստանում Լիբանանի նորանշանակ դեսպան Մայա Դաղերին հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Շնորհավորելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանի գործունեությունը կնպաստի հայ-լիբանանական ավանդաբար ջերմ և բարեկամական հարաբերությունների առավել ընդլայնմանն ու խորացմանը:

Արտգործնախարարը նշեց, որ փոխադարձ համակրանքի և վստահության վրա հիմնված երկու բարեկամ ժողովուրդների միջև հաստատված կապերը նպաստում են միջպետական կապերի առավել ամրապնդմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լիբանանի դեսպանը նշեց, որ իր առաքելության ընթացքում առավելագույն ջանքերը կներդնի բարեկամ Հայաստանի հետ տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությանը նոր լիցք հաղորդելու համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորեցին լիբանանահայության կարևոր դերակատարությունն ու բեղմնավոր գործունեությունը Լիբանանի հասարակական-քաղաքական կյանքում՝ նշելով, որ այն հանդիսանում է երկու երկրներն իրար կապող յուրահատուկ կամուրջ:

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցերի` բարձրաստիճան այցերի կազմակերպման, միջազգային կառույցներում համագործակցության խորացման, ատևտրատնտեսական կապերի աշխուժացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման շուրջ:

Զրուցակիցներն անդրադարձան մերձավորարևելյան տարածաշրջանում վերջին զարգացումներին: Երկուստեք կարևորվեց Լիբանանում UNIFIL-ի կազմում առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների կարևոր դերակատարությունը երկրում անվտանգության և կայունության ամրապնդման գործում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]